շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղալաթ են անում, որ ասում են՝ Մեղրին դատարկվում է, նման անձինք պետության թշնամին են․ համայնքապետ

Ղալաթ են անում, որ ասում են՝ Մեղրին դատարկվում է, նման անձինք պետության թշնամին են․ համայնքապետ

Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը վրդովմունքով է արձագանքում համայնքը «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող կեղծ լուրերին։ Ըստ նրա՝  այն անձը, որը տեղեկություններ է տարածում, թե Մեղրին շուտով դատարկվելու է, պետության, դրա անվտանգության թշնամին է։

Վերջինս նշում է՝ համայնքը ապրում է սովորական առօրյա կյանքով․ ամեն ինչ նորմալ է, յուրաքանչյուր բնակիչ զբաղվում է իր գործով։

«Ղալաթ են անում, որ ասում են Մեղրին դատարկվում է, շատ վատ է, որ կան այդպիսի հոգեբանությամբ մարդիկ։ Ովքեր նման հրապարակումներ և տարածումներ են անում, դա ես համարում եմ թշնամանք մեր պետության դեմ, մեր անվտանգության ու ազգի համար։ Ով նման լուրեր է տարածում, նրանով պետք է  համապատասխաան ծառայությունները զբաղվեն և պատասխանատվության ենթարկեն՝ ինչո՞ւ են ժողովրդի մեջ նման նորություններ տարածում»,– «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասում է նա։

Զաքարյանը նկատում է՝ «չար լեզուների» դեմ պայքարելու փոխարեն ավելի կարևոր և մեծ գործեր կան․ «Այսպիսի նորությունները միշտ կան, և յուրաքնաչյուրը իր ուղղությունով նոր բացասական ալիք է բարձրացնում պետության նկատմամբ։ Հարցերը տարբեր են լինում։ Մեկը մի ապուշ վերնագիր է գրում դիտողականություն ապահովելու համար, Մեղրի բառը մեջը նշում է, և բոլորին գցում է կրակի մեջ։ Գրողներն ու այդ հարցերը տվողները պետք է պատժվեն»։

  • Կիսվել: