կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գևորգ Պապոյանը պատասխանել է Հրանտ Բագրատյանին

Գևորգ Պապոյանը պատասխանել է Հրանտ Բագրատյանին

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր էջում պատասխանել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը.

«Արդեն գրեթե 2 տարի դեֆոլտ գուժող տնտեսագետը հերթական կանխագուշակությամբ է հանդես եկել, որը դժվար չէ կանխատեսել, որ նախորդ գուշակությունների բախտին է արժանանալու։
Այսպես․

1.Տնտեսագետը որտեղ իրեն պետք է, այնտեղ Հայաստանը համեմատում է Վրաստանի հետ, որտեղ պետք է՝ Ադրբեջանի, մասնավորապես նշում է, որ օրինակ 95-97-ին առաջ ենք եղել Ադրբեջանից, բայց չի նշում, որ հետ ենք եղել Վրաստանից կամ նշում է, որ 2005-2009-ին առաջ ենք եղել Վրաստանից, բայց չի նշում, որ հետ ենք եղել այս անգամ էլ Ադրբեջանից։ Պատճառը պարզ է, մենք 2020-ին միանգամից առաջ ենք անցնելու և՛ Ադրբեջանից և՛ Վրաստանից, ինչը ստվերելու է իր նշած ժամանակաշրջանի վիճակագրությունը և դրան հաջորդած տնտեսական փուչիկը։

2. Տնտեսագետը չի խոսում 2019-ի մասին, բայց խոսում է 2018-ի մասին, որը նախ մասամբ է եղել Փաշինյանի կառավարման տարի, բացի այդ այն եղել է հեղափոխական տարի՝ դրա բոլոր հետևանքներով։ Իսկ 2019-ին մենք անցանք Վրաստանին մեկ շնչին ՀՆԱ-ով և կտրուկ մոտեցանք Ադրբեջանին։

3․ Տնտեագետը գրել է, որ ցուցանիշի բարելավմանը նպաստել է դրամի արժևորումը, այնինչ դրամը արժևորվել է ընդամենը 0.54%-ով` 483․02-ից դառնալով 480,41 դրամ, ինչն աննշան ազդեցություն է ունեցել այդ ցուցանիշի վրա։

4.Տնտեսագետը նախորդի համատեքստում նշել է, որ 2000-ականների մի մասում առաջ ենք եղել Վրաստանից, այնինչ մոռանալով, որ օրինակ 2003-ի հունվարին դոլարի կուրսը եղել է 585 դրամ, այնինչ 2009-ի հունվարին այն կազմել է 305 դրամ՝ արժևորվելով 92%-ով։ Այսինքն իր նշած ժամանակաշրջանի աճը հենց այդքանով պայմանավորված է եղել դրամի արժևորմամբ, այսինքն Քոչարյանական ժամանակաշրջան աճը մեծամասամբ եղել է փուչիկ, քանի որ դրամային առումով լուրջ աճ չենք ունեցել։

5. Եվ վերջում խոսում է PPP-ի մասին և մոռանում է տնտեսագետը անել համեմատություն, իսկ մոռանում է, քանի որ իր նշած ժամանակաշրջաններում դրանք բազմապատիկ ավելի վատ վիճակում են եղել՝ ի համեմատ իր նշած երկրների։ Օրինակ, եթե 1995-ին PPP-ն Հայաստանում եղել է 5104 դոլար, ապա Ադրբեջանում՝ 19415 դոլար, այնինչ այժմ ընդամենը որոշ տոկոսներով ենք հետ։

Առայժմ այսքանը տնտեսագետի անաչառության և նրա կատարած վերլուծությունների հավաստիության վերաբերյալ»։

  • Կիսվել: