ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գևորգ Ավետիսյանն ուղերձ է հղել մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա կապակցությամբ

Գևորգ Ավետիսյանն ուղերձ է հղել մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա կապակցությամբ

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի» տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն ուղերձ է հղել մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա առթիվ։
 
«Սիրելի՛ աշխատակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա առթիվ։
 
Այսօր մեր հպարտության և հաջողության գրավականը մետրոպոլիտենի աշխատակիցների պատկառելի թիվն է և այն ընդհանուր գործը, որով դուք զբաղվում եք՝ հիմնվելով մարդասիրության և անկախության սկզբունքների վրա:
 
Լիահույս եմ, որ սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, կոմպետենտությունն ու ազնվությունը, հավատարմությունն ու շիտակությունը ուղևորների սպասարկման հարցում կմնան որպես Ձեր ամենօրյա աշխատանքի անխախտ սկզբունքներ:
 
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի գործընկերներ, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, խաղաղություն ու բարօրություն: Թող հաջողությունը և մասնագիտական պատվախնդրությունը մշտապես ուղեկցեն Ձեզ»,- նշված է ուղերձով:

  • Կիսվել: