կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գերությունից վերադարձած անձանց համար սոցիալական աջակցության առանձին միջոցառում իրականացնելու հարցը քննարկվում է կառավարությունում. պատգամավոր

Գերությունից վերադարձած անձանց համար սոցիալական աջակցության առանձին միջոցառում իրականացնելու հարցը քննարկվում է կառավարությունում. պատգամավոր

Գերությունից վերադարձած անձանց համար սոցիալական աջակցության առանձին միջոցառում իրականացնելու հարցը քննարկվում է կառավարությունում։ Այս մասին ասվում է  պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառման մեջ, որում կարդում ենք․

«Սույն թվականի ապրիլի 27-ին առաջարկ էի ներկայացրել Արցախում 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված անձինք, որոնք գերությունից արդեն վերադարձել են Կառավարության կողմից տրամադրվող քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձաց միանվագ տրվող 1 000 000 մլն ՀՀ դրամական աջակցության ծրագրում ներառելու վերաբերյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանում նշված է, որ ներկայումս գերությունից վերադարձած անձանց համար սոցիալական աջակցության առանձին միջոցառում իրականացնելու հարցը քննարկվում է ՀՀ կառավարությունում»,-գրել է նա:

  • Կիսվել: