Գերմանիային վրդովեցնում է Թուրքիայի՝ ՇՀԿ անդամ դառնալու ցանկությունը
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ դառնալու Թուրքիայի ցանկության ֆոնին անհրաժեշտ է քննարկել Անկարայի վրա տնտեսական ճնշման միջոցները։ Այս մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել է Բունդեսթագի «Միություն 90/Կանաչներ» խմբակցության արտաքին քաղաքականության փորձագետ Յուրգեն Տրիտինը՝ Die Welt թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը պետք է իրենց հարց տան, թե որքան ժամանակ են շարունակելու թույլ տալ, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիթ խոթի։
«Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ին Լիբիայի նկատմամբ զենքի էմբարգոյի կիրառմանը։ Այն զբաղվում է Հունաստանի տնտեսական գոտու քանդմամբ։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելին է անում Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները շրջանցելու համար, քան Չինաստանը։ Էրդողանը դանդաղեցնում է Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ։ Իսկ այժմ նա ցանկանում է Իրանի հետ միասին միանալ ՇՀԿ-ին»,- ասել է Տրիտինը:
Քաղաքական գործիչը կարծում է, որ եկել է Անկարայի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականության ժամանակը։
«Քանի որ ոչ ոք չի կարող դուրս մնալ ՆԱՏՕ-ից, մենք պետք է մտածենք Թուրքիայի վրա ճնշման տնտեսական միջոցների մասին»,- ընդգծել է նա։
Էրդողանը սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ Անկարան ձգտելու է միանալ ՇՀԿ-ին։ Նա մանրամասնել է, որ երկիրը նպատակ ունի անդամակցել կազմակերպությանը 2023 թվականին։
ՇՀԿ գագաթնաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին և 16-ին Ուզբեկստանում։



