երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին համարձակ քայլերի և վստահություն ձևավորելու համար

Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին համարձակ քայլերի և վստահություն ձևավորելու համար

Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին համարձակ քայլերի և վստահություն ձևավորելու համար։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը։

«Մենք պատրաստ ենք աջակցել կարգավորման գործընթացին, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների փոխանակման վերաբերյալ։ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների։

  • Կիսվել: