Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի
Երեկ ստորագրվել է Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն սահմանում է 2018-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Այս մասին նշված է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջի հրպարակման մեջ։
Ըստ այդմ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։
Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին։


