կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքերին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հանդիպման արդյունքները։

Գերմանիայի ԱԳՆ-ի թվիթերյան պաշտոնական էջում, մասնավորապես, նշված է. ՛՛Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջին 30 տարիների ընթացքում մարդկային հսկայական տառապանք է պատճառել։ Տարածաշրջանի կայունացմանն աջակցելու համար ԵՄ-ն որոշել է քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որին Գերմանիան էական մասնակցություն կունենա՛՛:

 

  • Կիսվել: