շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գերիների վերադարձի հարցն առաջնահերթություններից մեկն է ՌԴ ղեկավարության և խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով․ Կոպիրկին

Գերիների վերադարձի հարցն առաջնահերթություններից մեկն է ՌԴ ղեկավարության և խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով․ Կոպիրկին

Գերիների ու, առհասարակ, պահվող անձանց վերադարձի հարցն առաջնահերթություններից մեկն է այդ թվում Ռուսաստանի, ՌԴ ղեկավարության ու մեր խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Սա հեշտ լուծվող հարց չէ, բայց աշխատանքները տարվում են և այս ուղղությամբ գրանցվում են որոշակի հաջողություններ», - ասաց դեսպանը։

«Համոզված եմ, որ հետագայում ևս կարվի ամեն բան, որպեսզի այս հարցն իսկապես լուծվի ու լուծվի հնարավորինս շուտ։ Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ու, իհարկե, ավելի տրամաբանական մոտեցում է բոլորը բոլորի դիմաց փոխանակումը։ Արվում է ամեն հնարավորը, և կարծում եմ՝ այո, հանդիպումների ընթացքում այս թեման ևս կքննարկվի», - ասաց Կոպիրկինը։

  • Կիսվել: