շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գերիների  հարցը  խորհրդարանը   կննարկի դռնփակ նիստում

Գերիների հարցը խորհրդարանը կննարկի դռնփակ նիստում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկով արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերի ընկած անձանց փոխանակման հարցը պետք է քննարկել դռնփակ։ 

«Մենք առաջարկում ենք և կոչ ենք անում ձեզ նույնպես քվեարկել, որպեսզի փակ ռեժիմով անցկացվի քննարկումը, բայց քանի որ այս պահին մեր որոշ պատգամավորներ մի փոքր ուշանում են, ես խնդրում եմ 20 րոպե ընդմիջում»,- ասաց Մակունցը:

ԱԺ-ն որոշումն ընդունեց  ձայների 68 «կողմ» և 2 «դեմ»  հարաբերակցությամբ։

  • Կիսվել: