ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերասիմ Վարդանյանը պետք է ՔԿՀ-ում իր պատիժը կրեր. Էդուարդ Աղաջանյան

Գերասիմ Վարդանյանը պետք է ՔԿՀ-ում իր պատիժը կրեր. Էդուարդ Աղաջանյան

Նմանատիպ խուլիգանական պահվածք ցուցաբերած անձինք Ազգային ժողովի միջանցքներում պտտվելու փոխարեն պետք է քրեակատարողական հիմնարկներում այս պահին իրենց պատիժը կրեին: Այս մասին իր ելույթում ասաց ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում տեղ ունեցած ծեծկռտուքին:

«Ես, անկեղծ ասած, չեմ մեղադրում «Հայաստան» խմբակցության պատգամավորներին նման մարդկանց իրենց օգնական նշանակելու հարցում, ես ավելի շատ ուզում եմ իմ դժոգոհությունն արտահայտել մեր իրավապահ մարմինների նկատմամբ։ Տվյալ միջադեպի գլխավոր հերոսը հանդիսանում է մի մարդ, ով անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով որպես մեղադրյալ, այդ թվում, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ու «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձով որպես մեղադրյալ:», - ասաց նա:

Աղաջանյանը իրավապահ մարմիններին հորդորեց ավելի հետևողական լինել նմանատիպ երևույթների նկատմամբ:

Նշենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

Ավելի վաղ ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշել էր, որ Գերասիմ Վարդանյանն անցնում է Արարատ Միրզոյանի (ԱԳ նախարար- խմբ.) դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով

  • Կիսվել: