երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գեներալ Սոլեյմանին սպանվել է Արդրբեջանից արձակած հրթիռո՞վ․ Վահրամ Աթանեսյան

Գեներալ Սոլեյմանին սպանվել է Արդրբեջանից արձակած հրթիռո՞վ․ Վահրամ Աթանեսյան


Գեներալ Սոլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակած հրթիռո՞վ
Երկօրյա համեմատական չեզոքությունից հետո ադրբեջանական մամուլը կատաղի արշավ է սկսել իրանցի սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ: Նրան մեղադրում են Թավրիզում ,,տասնյակ հազարավոր թուրք-ադրբեջանցիների արյան մեջ խեղդելու,, եւ Լիբանանում «դաշնակցական բջիջների հետ համատեղ ռազմա-մարզական ճամբարներ հիմնելու» մեջ:  Այս  մասին գրում է Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ Վահրամ Աթանեսյանը։ Գրառման մեջ, մասնավորապես ասվում է․

«Ըստ երեւույթին, ադրբեջանական հանրության մի զգալի հատվածը Սոլեյմանիին նույնակացնում է մարտիրոսվածի հետ եւ անկեղծորեն սգում նրա կորուստը: Որոշ հրապարակումներում ակնարկներ կան, որ իրանցի գեներալի հոգեհանգստյան արարողություններ են կազմակերպվում ,,ընդհատակյա մզկիթներում,,: Այս համապատկերին չափազանց ուշագրավ հրապարակում է արել zerkalo.az-ը, որն ավարտվում է այսպես. «Մենք բազմիցս ենք հարցում արել՝ պատրա՞ստ է Ադրբեջանը տարածաշրջանում սրացման: Արդեն հանգուցյալ ալ-Մուհանդիսը հենց այնպես չէր ասում, թե որտեղից են Իրաք թռչում ԱԹՍ-երը:


Բնականաբար, դա նրա խոսքերը չէին, այլ՝ իրանցիների, որոնք այդ կերպ Ադրբեջանին ակնարկում էին, որ գերազանց տեղյակ են իսրայելական ԱԹՍ-երի թռիչքի հետագծին: Այդ պատճառով էի Իրանի դեմ ԱՄՆ պատերազմը կարող է կործանարար ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, եւ երկիրը պետք է պատրաստ լինի դեպքերի ցանկացած զարգացման»: https://zerkalo.az/gotov-li-azerbajdzhan-k-obostreniyu-otnoshenij-mezhdu-ssha-i-iranom/ Ադրբեջանական լրատվամիջոցն, այսպիսով, անուղղակի խոստովանում է, որ Ադրբեջանի տարածքից դեպի Իրաք իսրայելական ԱԹՍ-եր, այնուամանայնիվ, արձակվել են:

Ընդ որում, այդ մասին խոսել է ալ-Մուհանդիսը, որ գեներալ Սոլեյմանիի հետ սպանվել է հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի շրջակայքում: Իսկ եթե ադրբեջանական մամուլն ընդունում է Ադրբեջան-Իրաք հետագծով իսրայելական ԱԹՍ-երի արձակման փաստը, ապա ինչու՞ չենթադրել, որ գեներալ Սոլեյմանին նույնպես սպանվել է Ադրբեջանից արձակված հրթիռի հարվածից:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ»

  • Կիսվել: