Գեներալ Արշակ Կարապետյանը գաղտնի գործուղվել է Վորոնեժ. Միքայել Մինասյան
՛՛Ստի վերջը՛՛ խորագրով հերթական տեսանյութում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ կան փաստեր, որոնք վկայում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա, և այդ մաքսանենգ ծխախոտի, ինչպես նաև զենքի սկանդալը ծածկադմփոց անելու համար Ռուսաստան է գործուղվել գեներալ Արշակ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հիմա գեներալ Կարապետյանը, որը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը, ամսի 23-ին գաղտնի գործուղվել է արդեն մեր բոլորի կողմից սիրված, հայկական միջազգային կենտրոն դարձած Վորոնեժ՛՛:
Մինասյանը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում գեներալ Կարապետյանը չէր կարող մեկնել Հայաստանից և հատել ՌԴ սահմանը մասնավոր այցով. «Ուրեմն նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ կառավարության կայքում ոչինչ չկա այդ մասին, հետևաբար նա գնացել է վարչապետի կամ գաղտնի հրամանով, կամ բանավոր հրամանով: Նիկոլ Փաշինյանը, որն արդեն վաղուց օգտագործում է գեներալ Կարապետյանին հատուկ և մութ գործերի համար, այս անգամ էլ ուղարկել է նրան Վորոնեժ, որ նա բանակցի ՌԴ հատուկ ծառայությունների հետ, որ նրանք օգնեն Նիկոլ Փաշինյանին և ՀՀ վարչապետի ընտանիքին վերաբերող ամենամեծ սկանդալը կապված մաքսանենգ ծխախոտի հետ, ծածկադփոց անելու և քրեական գործ չհարուցելու համար»:
Այսքանով, սակայն, ըստ նախկին դեսպանի, գեներալ Կարապետյանի առաքելությունը չի ավարտվել: ՛՛Կան փաստեր, որոնք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը, ոմն Դավիթ Գալստյանի հետ միասին, ներգրավված են զենքի միջազգային առևտրի մեջ և դրա համար գեներալ Կարապետյանը Վորոնեժից մեկնում է Մոսկվա, որ այնտեղ բանակցի ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որ փորձեն ծածկադմփոց անել այն սկանդալը, որն ուղիղ կապ ունի Հայաստանի անվտանգության հետխխ։
Մինասյանը ներողություն խնդրեց, որովհետև, իր խոսքով, առաջին անգամ լինելու է ոչ բաց մինչև վերջ, որովհետև, ըստ նրա, այս պատմության մեջ կան բաներ, որոնք կարող են վնասել մեր երկրի անվտանգությանը, պաշտպանական համակարգին, դրա համար լինելու է շատ զգույշ:
՛՛Բայց պարտավոր եմ բացել այս խայտառակ պատմությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր գրպանների պատճառով արդեն, բացի որ խաղում է մեր իմիջի հետ, նաև խաղում է մեր անվտանգության հետ։ Իսկ պատմությունը շատ պարզ է։ Նիկոլ Փաշինյանը ծխախոտից և ադամանդից հետո Հայաստանը ներքաշել է միջազգային զենքի առևտրի սև շուկա՛՛,-ասաց նա:
Մինասյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Նիկոլ Փաշինյանը ներքաշել է ծխախոտից եւ ադամանդից հետո Հայաստանը միջազգային զենքի առեւտրի սեւ շուկա։ Վերադառնալով պատմությանը Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի գնել զենք եւ զինամթերք Ռուսաստանից ռուսական ներքին գներով, որպեսզի էլ ավելի բաց լինի, Հայաստանի Հանրապետությունը եւ ռուսական բանակը կարողանում են առնել Ռուսաստանի արտադրողներից զենք եւ զինամթերքը նույն գներով եւ այդ գները տարբերվում են միջազգային գներից, հետեւեաբար, Նիկոլ Փաշինյանը, հենց իմանում է, որ նախորդ իշխանությունները կարողացել էին բանակցել իր կողմից այդքան սկզբում չսիրված, հետո մոլագար ձեւի սիրված Ռուսաստանի հետ այդ նրբությունը, միանգամից իր նոր ընկերոջ, ոմն Դավիթ Գալստյանի, նույն ինքը պարոն Դավիթի, միջոցով մտածում եւ իրականացնում են մի սխեմա, որի հիմքում հետեւյալն է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազորում է Դավիթ Գալստյանին պաշտպանության նախարարության միջոցով եւ տալիս է արտոնություն, որպեսզի նա Հայաստանի Հանրապետության անունից պատվիրի, կոչենք դա, 100 միավոր զենք, այնուհետեւ Հայաստանի Հանրապետությունը գնում է Դավիթ Գալստյանի օֆշորից այդ հարյուր տեսակից ընդունենք 60-ը եւ վճարում է եւ այդ 60 հատ զենքը գալիս է Հայաստան։ Իսկ այն 40-ը, որը սկզբնականում պատվիրել են, բայց որի դիմաց չեն վճարել, Դավիթ Գալստյանը, որն արդեն ուներ պայմանավորվածություն երրորդ երկրի հետ, ուղիղ Ռուսաստանից ուղարկում է երրորդ երկիր, օրինակի համար Արաբական Էմիրություններ…Այդ երրորդ երկրից զենքը հայտնվում է չորրորդ երկրում եւ չորրորդ երկրում որտեղ կրակելուց հետո, իսկ բոլոր մասնագետները գիտեն, որ հնարավոր է՝ համարներով ամբողջ զենքի նախորդ պատմությունն իմանալ, չորրորդ երկրում զենքն օգտագործելուց հետո Ռուսաստանում իմանում են, որ Հայաստանին վաճառված զենքը հայտնվում է չորրորդ երկրում։ Եվ, որպեսզի չփչացնեն հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետեւ իրենց համար Հայաստանը Նիկոլ Փաշինյան չի, Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդը, որոշում են պատժել այս մաֆիոզներին իրենց ձեւով, հայտարարում են պերսոնա նոն գրատա Դավիթ Գալստյանին եւ 10 տարով արգելում են մուտքը սույն անձնավորության Ռուսաստանի Դաշնություն՝ զրկելով Հայաստանի Հանրապետության մոնոպոլիստին հնարավորությունից զենք եւ զինամթերք առնել Ռուսաստանի Դաշնությունից։
Դուք հիմա կարող եք տեսնել մի փաստաթուղթ, որն ապացուցում է այս պատմությունը, որովհետեւ, ինչպես տեսնում եք, Դավիթ Գալստյանին արգելված է մուտքը Ռուսաստանի Դաշնություն մինչեւ 2029թ։ Նիկոլ Փաշինյանը, երբ իմացավ, որ Դավիթ Գալստյանի միջոցով այսուհետ չի կարող աշխատել փող եւ զենք ծախել երրորդ երկրներին Հայաստանի հաշվին, մտածելուց հետո գտավ նոր ձեւ, թե ոնց շարունակել օգտվել Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեից: Մենք խոսում ենք «Օսա-ԱԿ» զինատեսակի մասին: Հիշում եք, վարչապետը փիարվելով ասում էր, որ ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռք բերված սպառազինությունը կամ 2019թ․ արտադրության է կամ ընդհանրապես չօգտագործված, գործարանային վիճակի: Էդ յուղը վրեն զենքը կամ գերժամանակակիցը հանվել է արտադրությունից 1985 թ.։ Սկսվել է արտադրությունը 1975թ. եւ հանվել է 80-ականների կեսերին։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնիսկ չի տիրապետում ՝ինչ է ինքը ասում, որովհետեւ իրենք չեն գնել «Օսա-ԱԿ», իրենք գնել են «Օսա-ԱԿՄ», բայց այդ 35 մեքենայից հանված են բոլոր բիրկաները, որոնք կարող են վկայել իրական տարիքի մասին եւ ուղղակի լավ նորոգված ու ներկված են, բայց նույնիսկ մեկը պաշտպանության նախարարությունը չի ընդունել բրակ լինելու պատճառով։ Jason հեղինակային ամսագրում Հորդանանի թագավորությունը, որտեղից մեր հերոսները գնել են «Օսա-ԱԿ»-երը սպիսատ ա անում 51 թե 52 հակաօդային պաշտպանության մեքենա եւ դնում վաճառքի, բայց ոչ ոք չի առնում, որովհետեւ, ինչպես խոսում են մնացած մասնագետները, այդ հակաօդային համակարգը բարոյապես հնացած է, որովհետեւ արտադրված է 70-ականների կամ 80-ականների սկզբում եւ այսօրվա համակարգերը շատ ավելի ժամանակակից են։
Հայաստանի Հանրապետությունը ունեցել է «Օսա-ԱԿ», միշտ, զինված ուժերն իրենց առաջին օրվանից ունեցել են եւ օգտագործել են եւ ունեցել են բազում հնարավորություններ դա ունենալու անվճար եւ նույնիսկ այս իշխանությունները չգիտեն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը առաջարկվել է նույն հորդանանական «Օսա-ԱԿ»,-երը, բայց էքսպերտների գրավոր կարծիքի հիման վրա մերժվել է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն ունի այդ զենքից եւ ունի այնպիսի ժամանակակից արդեն ավելի արդիական հակաօդային համակարգեր, որ այս փուլում դրանց կարիք չկա, եւ այդ գումարը կարելի է ծախսել շատ ավելի պիտանի ոլորտներում: Ես ասում եմ այն, ինչ կա, կարող եք մտնել, մասնագիտական կայքերում նայել, շատ անգամ Հունաստանը, Չեխիան, նույն Հորդանանը վաճառում են այդ զինատեսակը որպես մետաղ։ Ես սրանց մասին չեմ խոսում կոնկրետ, որովհետեւ, կարող է՝ աշխատունակ են, բայց շատ վստահ ձեզ կարող եմ ասել, որ դրանք չարժեն 27 մլն դոլար, անհնարին է եւ օֆշորային ընկերության միջոցով անել ոչ թե կասկածելի, այլ խայտառակ գործարք, ուղղակի ամոթ է, չի սազում ոչ թե վարչապետին, այլ, մարդուն, բայց Նիկոլ Փաշինյանը սովորական մարդ չէ, նա դասական սուտասան է եւ դեշովի փիարշիկ, որովհետեւ սկսվեց վերջնական փուլը` ներկայացնելու այդ համակարգը որպես ամենաժամանակակից եւ արդիական զենք»:
Մինասյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը փողի եւ իշխանության համար պատրաստ է անել ամեն ինչ. «Դրա համար նա փորձեց պայմանավորվել մեր երկու ամենամեծ թշնամիների հետ, իր իշխանությունը ամրապնդելու եւ զավթելու համար: Նա Ալիեւից մուրաց կրակի դադար 1.5 տարով, եւ մենք այդ ժամանակաշրջանի համար վճարելու ենք մարդկային կյանքերով, Ալիեւը օգտագործեց դա` ամրապնդելու համար պաշտպանական գիծը: Նիկոլ Փաշինյանը չի հարգում հայ ժողովրդին, չի հարգում մարդկային կյանքը, Մարտի 1-ի զոհերը նրա համար միշտ եղել են եւ կան միմիայն քաղաքական՛՛:


