հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Գեղարքունիքում սեյսմակայուն դպրոց է կառուցվում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գեղարքունիքում սեյսմակայուն դպրոց է կառուցվում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիք մարզում իրականացվող ծրագրեր մասին տեսանյութ է հրապարակել։

Նշվում է, որսեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Գավառի թիվ 2 հիմնական դպրոցը։  Տեղադրվել են հակահրդեհային և ջերմամեկուսիչ համակարգեր։ Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Դպրոցի կունենա թեքահարթակներ, վերելակ եւ հարմարավետ մարզադահլիճ: Շահառու դպրոցականների թիվը 576 է:

Ներդրվել է 1,3 մլրդ դրամ: Դպրոցը կառուցվել է 1970 թվականին եւ առաջին անգամ է հիմնանորոգվում:

Հիմնանորոգվում է Սեւան-մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը

Հիմնանորոգվում է Երանոսից Լիճք 7կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի: վերջին անգամ հիմնանորոգվել է 2000-ականներին:

  • Կիսվել: