շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզպետի  շնորհակալագրով խրախուսվել են մի խումբ բուժաշխատողներ

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են մի խումբ բուժաշխատողներ

Բուժաշխատողի օրվա առթիվ և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսել է մի խումբ բուժաշխատողների։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,   մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են «Գավառի ԲԿ» ՓԲԸ  բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ  Լարիսա Գրիգորյանը, «Գավառի ԲԿ» ՓԲԸ ընդունարանի բուժքույր Տիգրանուհի Սահակյանը, «Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ ԷԿԳ բուժքույր Վարսենիկ  Սաֆարյանը, «Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ  լաբորանտ Շուշանիկ Գրիգորյանը, «Սարուխանի ԲԱ» ՊՈԱԿ  դպրոցական բուժքույր Վարդուհի Գրիգորյանը, «Սարուխանի ԲԱ» ՊՈԱԿ ընտանեկան բուժքույր Աննա Խնկոյանը, «Սեւանի ԲԿ» ՓԲԸ  ներզատաբանի բուժքույր Վարսիկ Սարգսյանը, «Ներքին Գետաշենի ԲԱ» ՊՈԱԿ ընտանեկան բուժքույր Սեդա Սմբատյանը, «Ձորագյուղի ԲԱ» ՊՈԱԿ  ընտանեկան բուժքույր Սոնիկ Սահակյանը,   «Ծովակի ԱԱՊԿ» ՊՈԱԿ Լճավան ԲՄԿ բուժքույր Պայծառ Գրիգորյանը, «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ բուժքույր  Լուսինե Շահնազարյանը,  «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ լաբորանտ Հերմինե Ավալյանը, «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ բուժքույր Վարուշ Ստեփանյանը, «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ բուժքույր Ալինա  Խեչոյանը, «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ Ջաղացաձորի ԲՄԿ բուժքույր Ոսկին Հովհաննիսյանը,  «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ Կութի  ԲՄԿ բուժքույր Անժելա Վարդանյանը,   «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ  մանկաբույժի բուժքույր Անահիտ Բադեյանը  եւ    «Գեղամասարի ԱԱՊԿ» ՊՈԱԿ Արփունքի ԲՄԿ բուժքույր Հասմիկ Արզումանյանը։

Դիմելով բուժաշխատողներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնագիտական տոնի առիթով շնորհավորել է նրանց, մաղթել առողջություն եւ հաջողություններ։ «Առողջապահության ոլորտում միշտ էլ  աշխատանքն ու անելիքները շատ են, եւ պատասխանատվությունը անչափ պետք է բարձր լինի։  Այս ոլորտում հատկապես անելիքներն ավելացան՝ կապված համավարակի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների եւ Արցախյան պատերազմի  վիրավոր զինծառայողներին  բուժում եւ աջակցություն  ցուցաբերելու հետ։ Պատմական այս ծանր փուլում  մենք պետք է ջանք չխնայենք՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում լավ աշխատելու, սրտացավ մոտեցում ցուցաբերելու  եւ հաղթահարելու մեր երկրի դեմ ծառացած դժվարությունները։ Բոլորդ արժանի եք ուշադրության, իսկ մենք պարտավոր ենք գնահատել ձեր աշխատանքը»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը։

  • Կիսվել: