ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները:

Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի ավարտական փուլին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը զեկուցել է, որ ձմեռային զորակոչի նախնական առաջադրանքը կկատարվի, ինչպես նաև այն, որ զորակոչին ներգրավված կազմակերպությունների (համայնքներ, բուժհաստատություններ,ոստիկանություն) հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Այնուհետև զորակոչային հանձնաժողովի անդամներն անդրադարձել են կրթության հիմքով պատանիներին տարկետում տալուն վերաբերող գրություններին, որոնց վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն:

Զորակոչային հանձնաժողովի նիստի ավարտին Կարեն Սարգսյանը հանձնարարել է ուշադիր և հետևողական լինել ձմեռային զորակոչի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և ավարտվելուն պես զեկուցել արդյունքների մասին:

  • Կիսվել: