ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի, Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի, Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մի հատվածի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գավառ քաղաքի բազմաբնակարան շենքերի, Ազատության, Դեմիրճյան, Զ.Անդրանիկի, Արծրունի եղբայրներ, Բոշնաղյան, Պետրովի, Նալբանդյան փողոցների, «Գավառի հաց» ԲԲԸ-ի, Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն համայնքների գազասպառողների,  ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու, Գոգոլի, Դ.Անհաղթի, Սուրենյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն hայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: 

 

  • Կիսվել: