ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գազի հարցը չափազանց էական  նշանակություն ունի ՀՀ-ի համար, և շարունակելու ենք քննարկել մեր ռուսաստանյան գործընկերների հետ. Մնացականյան

Գազի հարցը չափազանց էական  նշանակություն ունի ՀՀ-ի համար, և շարունակելու ենք քննարկել մեր ռուսաստանյան գործընկերների հետ. Մնացականյան

Նորից եմ կրկնում՝ Ռուսաստանի հետ մենք ունենք դաշնակցային հարաբերություններ, որի օրակարգը չափազանց ընդարձակ է, չափազանց մեծ է, որոնց մեջ մտնում են հարցեր, և եթե չունենանք խնդիրներ, ուրեմն կա ավելի խորքային խնդիր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոգհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները՝ Լավրովի՝ գազի սակագնին անդրադառնալու համատեքստում:

Նշենք, որ Լավրովը գազի գնի ամսին խոսելիս մատնանշում էր Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված դատական գործընթացը:

Մնացականյանն ասաց, որ հարցերը դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են:

Համենայնդեպս, նրա խոսքով, հայկական կողմը մտադրված է շարունակել նույն ոգով, ինչպես աշխատել է վերջին երկու տարվա ընթացքում՝ նույն վճռականությամբ շարունակել աշխատել մեր երկկողմ օրակարգի ամբողջ ծավալի շուրջ:

՛՛Գազի հարցը չափազանց էական  նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու ենք քննարկել մեր ռուսաստանյան գործընկերների հետ՛՛,-ասաց նախարարը: 

  • Կիսվել: