չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գազի գնի հարցով ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են․ Մհեր Գրիգորյան

Գազի գնի հարցով ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են․ Մհեր Գրիգորյան

Գազի գնի հարցը Հայաստանի համար մնում է արդիական։ Այս հարցով ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին այսօր Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ես առայժմ հնարավոր չեմ համարում որևէ բան ասել սահմանին գազի հնարավոր գնի մասին»,– ասաց Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ արդյունքների մասին տեղեկություն ավելի ուշ կհայտնի։

  • Կիսվել: