շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազայի հատվածում սպանվել է 174 մարդ, այդ թվում ՝ 47 երեխա

Գազայի հատվածում սպանվել է 174 մարդ, այդ թվում ՝ 47 երեխա

Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը հասել է 174-ի, զոհվել է 47 երեխա, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է անկլավի առողջապահական կենտրոնը:

«Սպանվել է 174 մարդ, այդ թվում ՝ 47 երեխա և 29 կին, վիրավորվել է 1200 մարդ», – ասված է հայտարարության մեջ:

Բժիշկներն ակնկալում են, որ զոհերի ու վիրավորների թիվը կբարձրանա, քանի որ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության ջոկատները շարունակում են մարդկանց որոնումները Գազայի շենքերի փլատակների տակ:

Հիշեցնենք, որ Պաղեստինի անկլավի սահմաններին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է երկուշաբթի՝ մայիսի 10-ի երեկոյան: Երեքշաբթի առավոտյան բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, նրանց 90% -ը կանգնեցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների շուրջ մեկ երրորդը պայթել է Պաղեստինի անկլավում՝ մինչև Իսրայելի հետ տարանջատման ցանկապատ հասնելը։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝  խոցելով նշված հատվածում պաղեստինյան խմբավորումների 130 ռազմական թիրախներ՝ սպանելով 15 գրոհայինների:

  • Կիսվել: