երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է. Սինանյան (տեսանյութ)

Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է. Սինանյան (տեսանյութ)

Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, նրանք տարբեր պատճառաբանություններով մերժել են։ Այս մասին այսօր Հանրային ալիքի եթերում ասաց Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հանդիպել եմ երկու կաթողիկոսների հետ ամիսներ առաջ։ Իրենք տարբեր պատճառներով չեն ուզել մասնակցել, սա է իրականությունը։ Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է։ Նաև ասաց, որ չի կարող մասնակցել պետության կազմակերպած միջոցառմանը։ Խոսակցությունը եղել է ամիսներ առաջ։

Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղուկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվել։ Համաձայն չեմ, այսօր օրհասական պահեր է ապրում մեր պետությունը, հենց սա է պահը, որ պետք է հավաքվենք, հանդիպենք, քննարկենք մեր ազգին հուզող հրամայականները։ Երկուսին էլ չեմ կարողացել համոզել։

ՀՅԴ-ի պահը քաղաքականացված է, իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն մասնակցում։ Հրավիրել ենք դաշնակցական անհատների՛՛։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք ի՞նչը չի ստացվում, որ միասնության փոխարեն ստանում ենք պառակտում, Սինանյանը պատասխանեց որ միգուցե կատարյալ միասնություն չենք ստանում, բայց ստանում ենք միասնություն:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: