շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանի հետ ունեցել է զրույց և շնորավորել նրան

Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանի հետ ունեցել է զրույց և շնորավորել նրան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տարօրինակ է համարում մամուլում այնհրապարակումները, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի շնորհավորել Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանին։ «Ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ և տարօրինակ է՝ ինչու են նման բաներ տարածում։ Ո՞վ ասաց, որ պարոն Ծառուկյանը չի շնորհավորել Արցախի նախագահին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Արցախի նախագահի ընտրությունների ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը և Արայիկ Հարությունյանը ունեցել են զրույց, և ԲՀԿ նախագահը շնորհավորել է Արցախի ընտրված նախագահին», -այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև հավելեց, որ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստանը» Արցախի հետ մշտապես ունեցել է սերտ հարաբերություններ ու այդպես էլ շարունակելու է։

  • Կիսվել: