ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանն իմ մանկության հերոսն է․ Նորա Առուստամյան

Գագիկ Ծառուկյանն իմ մանկության հերոսն է․ Նորա Առուստամյան

Ձեր հետ այսօր խոսում է մարդ, ում հայրը պատանդ է շինծու քաղաքական գործերի, այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, ով «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուրստրն է։

Նրա խոսքով, այդ քրեական գործերը ստեղծվել են ոմանց ականջին հաճելի լինելու համար, և այսօր այդ ստեղծողներն ավելի են կատարելագործել իրենց արվեստը ու արդեն Ազգային ժողովի ամբիոնից են մեղադրանքներ հնչեցնում նրա հասցեին:

Խոսելով Սեդրակ Առուստամյանին առնչվող գործեր մասին, Առուստամյանը նշեց.

«Այսօր դուք ձեր արած քայլերով հորս հետ կապված բոլոր գործերը բերեցիք քաղաքական ասպարեզ: Այո, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, այն հավատարմագրային կառավարման է հանձնվել հորս` Սեդրակ Առուստամյանին:

Պարոն Ծառուկյանի և հորս համագործակցության երկար տարիների ընթացքում մշտապես լսել եմ պարոն Ծառուկյանի կողմից հնչեցված այս խոսքերը`ոչինչ` թող ես տուժեմ, բայց նա չտուժի, նա ընտանիք է կերակրում:
Ինձ համար հպարտություն առաջացնող երևույթ է, որ մանկության տարիների իմ հերոսը հետո դարձավ իմ քաղաքական ղեկավարը եւ այսօր ամեն գործ անելուց առաջ ականջիս հնչում են քաղաքական ղեկավարիս` մանկությանս հերոսի խոսքերը` ինչ անում ես, պետք է դիմացինիդ մասին ևս մտածես»:

Պատգամավորն ասաց, որ հանրությունը կանգնել է Գագիկ Ծառուկյանի կողքին, քանի որ Ծառուկյանը միշտ պատրաստվում է մնալ ժողովրդի կողքին.

«Ազգային ժողովի պատգամավորներ, մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք եւ փորձեք պատասխանը իմանալուց հետո միայն անել ձեր հետ քայլը` արդյոք ձեզանից ամեն մեկը ձեր կյանքում, գոնե մեկ անգամ տեսե՞լ է այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որը տեսել է Գագիկ Ծառուկյանը: Կուզե՞ք օգնեմ պատասխանը գտնեք՝ ոչ, չեք տեսել»։

  • Կիսվել: