ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գագիկ Կոլյաևիչը միաձուլվել է Նիկոլ Վովաևիչի հետ հեղափոխական-ընտրական էքստազում, Էդմոն Հրաչիկովիչին բաժին են ընկել մնացորդները հաղթողների սեղանից․ Մինասյան

Գագիկ Կոլյաևիչը միաձուլվել է Նիկոլ Վովաևիչի հետ հեղափոխական-ընտրական էքստազում, Էդմոն Հրաչիկովիչին բաժին են ընկել մնացորդները հաղթողների սեղանից․ Մինասյան

Երբ մարդիկ լուրջ դեմքով քննարկում են ներկայիս խորհրդարանի կոնֆիգուրացիան, նրանք մոռանում են, որ այս խորհրդարանը հեղափոխական բռնապետության խորհրդարան է: Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ընտրողներին թվում էր, որ խորհրդարանն առանց ընդդիմության իրենց կդարձնի երջանիկ, երկիրը՝ հզոր, կյանքը՝ թեթև, իսկ ապագան՝ լուսավոր: Ինչևէ, vox populi - vox Dei: Գագիկ Կոլյաևիչը միաձուլվել է Նիկոլ Վովաևիչի հետ հեղափոխական-ընտրական էքստազում: Էդմոն Հրաչիկովիչին բաժին են ընկել մնացորդները հաղթողների սեղանից: Դե, ահա եկել է հեղափոխական երջանկությունը: Ինչպե՞ս առանց դրա:

Հենց այդ պատճառով Հայաստանում չկա խորհրդարանական ընդդիմություն: Ներկայիս խորհրդարանի խմբակցությունները գոյություն ունեն միայն ու միայն նրա համար, որ ծառայեն նիկոլական շահերին: Ինքներդ դատեք. ընդդիմադիրներին այլևս չեն ծեծում խորհրդարանում, իշխանությանն ուղղված քննադատությունը ստորաքարշ է դարձել, իսկ խորհրդարանական ընդդիմությունն սկսել է մասնակցել նիկոլական իշխանության վերագործարկմանը:

Նիկոլի համար ծայրաստիճան կարևոր է կեղծ ընդդիմադիրներ ձեռք բերել: Այնպիսիները, որոնք, քողարկվելով ընդդիմադիր հռետորաբանությամբ, ծածուկ կերպով առաջ կտանեն նիկոլական շահերը: Այնպիսիները, որոնք ստերով և գեղեցիկ կարգախոսներով կյուրացնեն նիկոլական իշխանության կողմից ստորացվածների և վիրավորվածների ձայները: Այնպիսիները, որոնք վաղը կմոռանան իրենց բոլոր խոստումների մասին:

Ի՞նչ է մնում մեզ՝ պրագմատիկներին: Դատել գործերով: Եվ ահա եթե դատենք գործերով, պարզվում է, որ այդ ընկերներին հետաքրքիր է մի բան. վերարտադրություն: Նիկոլական՛՛:

 

  • Կիսվել: