հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ ինձ ճնշում են, չեն թողնում աշխատել. հիմա թող լռի, ո՞վ սպանեց Արմենակյանին, այնքան ակնհայտ հարցադրում է. Անահիտ Բախշյան

Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ ինձ ճնշում են, չեն թողնում աշխատել. հիմա թող լռի, ո՞վ սպանեց Արմենակյանին, այնքան ակնհայտ հարցադրում է. Անահիտ Բախշյան

1999 թ. հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք ՛՛հոկտեմբերի 27՛՛-ի գործում տեսնու՞մ է ռուսական հետք, ասաց, որ այդտեղ կա թե՛ ռուսական, թե՛ թուրքական հետք: ՛՛Նույնիսկ ամերիկյան հետքը չեմ բացառում՛՛,-հավելեց նա:

Անդրադառնալով ՛՛հոկտեմբերի 27՛՛-ի բացահայտման հնարավորութանը՝ Բախշյանն ասաց. ՛՛Նախ, վկաներից շատերը չկան: Երկրորդ, արդարադատության ամբողւ համակարգի մեջ մարդիկ են, որոնք ինչ-որ ձեւերով կապված թե նախկին թե նախագահների, թե մյուսների հետ: Հետեւաբար, գուցե բացահայտելու ցանկությունն էլ չկա:

Գուցե պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Եթե անգամ վարչպետը շատ ուզում է բացահայտել ՛՛հոկտեմբերի 27՛՛-ի գործը, որի մասին անընդհատ հայտարարում է, միայն մի բան կասեմ՝ ՛՛Մարտի 1՛՛-ն էլ չկարողացար բացահայտել՛՛, որի հեղինակն ու կազմակերպիչը ով էր, հիմա նա որտեղ է: Ինչո՞ւ բանտում չէ: Մարտի 1-ը, որից իր մաշկը ցավացել էր, չբացահայտվեց, ՛՛հոկտեմբերի 27՛՛-ից, որից իմ մաշկը ցավացել է, չի բացահայտվելո՞ւ:

Բացահայտվելու է, բայց գուցե իրենից հետո։ Ես այսօր ոչ մի գործնական քայլ, որը տանում է բացահայտման ուղղությամբ, չեմ տեսում։ Չեմ բացառում, որ դա բավական դժվար բան է, իհարկե՛՛:

Լրագրողների դիտարկմանը, թե Գագիկ Ջհանգիրյանն այսօր հայտարարել է, որ, ըստ էության, ՛՛հոկտեմբերի 27՛՛-ի գործն իր համար բացահայտված է, և այնպիսի ծավալներով, ինչպես հիմա է գործն ընթանում, նախկինում չի եղել, հիմա ճնշումներ չկան որևէ մեկի վրա, Բախշյանն արձագանքեց. ՛՛Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնեմ, որ 2000 թվականին ինձ կանչեց իր կաբինետ, ձեռքերը տարածեց, ասաց՝ ինձ ճնշում են, իմ ձեռքերը բռնում են, ինձ չեն թողնում աշխատել։

Հիմա կարող է այդ բաները չկան, բայց այն ինֆորմացիան, որ այն ժամանակ ուներ Գագիկ Ջհանգիրյանը և չօգտագործեց, չհասցրեց իր նպատակին, հիմա թող լռի։ Ո՞վ սպանեց Արմենակյանին։ Այնքան ակնհայտ հարցադրում է։ Հաստատ այն հինգ հոգին չէին, ովքեր դահլիճում էին։ Դա ամեն ձևով ապացուցվել է դատարանում՝ ով սպանեց։ Գագիկ Ջհանգիրյան, ինչո՞ւ չբացահայտեցիր՛՛:

 

  • Կիսվել: