շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի անդամ Ժոաո Գիլերմե Ռեժինալյոյի Կարվալյոն ազատվեց պարտադիր զինծառայությունից

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի անդամ Ժոաո Գիլերմե Ռեժինալյոյի Կարվալյոն ազատվեց պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի թիմի անդամ Ժոաո Գիլերմե  Ռեժինալյոյի Կարվալյոյին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս տարվա փետրվարին ՀՀ նախագահի  հրամանագրով  Ժոաո Գիլերմե  Ռեժինալյոյի Կարվալյոյին  շնորհվել է  քաղաքացիություն: Նա մասնակցելու է ֆուտզալի  ուսումնամարզական հավաքներին  և Եվրոպայի  նախընտրական փուլերի խաղերին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատել  Ժոաո Գիլերմե  Ռեժինալդոյի Կարվալյոյին:

Ժոաո Գիլերմե  Ռեժինալդոյի Կարվալյոյը  հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

  • Կիսվել: