հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ֆրենկ Փալոունը ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել ռազմական հանցագործություններն Արցախում ու կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան

Ֆրենկ Փալոունը ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել ռազմական հանցագործություններն Արցախում ու կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը հերթական անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախում տեղի ունեցող պատերազմական հանցագործություններին՝ կոչ անելով ԱՄՆ Պետքարտուղարությանը դատապարտել այդ իրողությունն ու կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան:

«Հազարավոր սիրիացի վարձկանների ներկայությունն Արցախում մի քանի անգամ հաստատվել է: Միջազգային հանրությունը, այդ թվում և ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է դատապարտի ռազմական հանցագործությունները, որոնք իրագործվում են այս պահին, և համապատասխան քայլեր ձեռնարկի՝ կանգնեցնելու ադրբեջանական և թուրքական ագրեսիաները»,- իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի կոնգրեսականը:

Վերջինս կիսվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի արած հայտարարության մասին նյութով, որում խոսվում է ԼՂ հակամարտության գոտում հնարավոր ռազմական հանցագործությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

  • Կիսվել: