հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը երկրի ԱԺ նախագահի ներկայացրել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը երկրի ԱԺ նախագահի ներկայացրել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձ է կատարել ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես էլ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական հանցագործություններին։

Ընդգծվել է միջազգային միասնական արձագանքի կարևորությունը՝ ագրեսոր պետության ոտնձգությունները կանգնեցնելու և Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու նպատակով։

  • Կիսվել: