ուրբաթ, հունվար 22
22 / 1 / 2021
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի Հայաստան և Արցախ

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի Հայաստան և Արցախ

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը նոյեմբերի 30-ին հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը 2020-ի դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: 

«Ուզում ենք քննարկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը և ծրագրում ենք այնտեղ մեկնել հաջորդ շաբաթ», - ասել է Ֆորը:

Ըստ պաշտոնյայի՝ ֆրանսիացի պատգամավորները կգնահատեն հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում փախստականների վիճակը:

Նախատեսվում է նաև Հայաստանի ղեկավարության և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնական հարցերը:

Օլիվյե Ֆորը հայտնել է, որ պատվիրակության կազմում կլինեն հայկական մեծ սփյուռքով Ալֆորվիլի կողմից առաջադրված պատգամավոր Իզաբել Սանտիագոն և միջազգային հարաբերությունների քարտուղար Ժան-Մարկ Ժերմենը:

  • Կիսվել: