ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատում է Ղարաբաղի մասով տևական համաձայնագրի ուղղությամբ

Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատում է Ղարաբաղի մասով տևական համաձայնագրի ուղղությամբ

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին։

«Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, նա Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու՝ արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։

Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ միասին գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,-ասել է նա։

Հարցին՝ հարկավո՞ր է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացում, Ֆրանսիան ներկայացնող դիվանագետը պատասխանե է.«ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն իսկ ակտիվացել է Նյու Յորքում, ինչպես քիչ առաջ ձեզ ասացի։ Մենք միայնակ չենք։ Կարծում եմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նույնպես շարժվեն»։

  • Կիսվել: