ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիան պատրաստ է քննել հայկական իշխանությունների կողմից իրենց ուղղված բոլոր հայտերը․ Դեսպանը՝ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մասին

Ֆրանսիան պատրաստ է քննել հայկական իշխանությունների կողմից իրենց ուղղված բոլոր հայտերը․ Դեսպանը՝ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մասին

Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի։  Այս մասին «Ազատությանը» տված հարզացրույցում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։

Պատասխանելով հարցին, թե Ֆրանսիան մտադի՞ր է անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցություն առաջարկել Հայաստանին՝ Լաքոթն ասաց․

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։

Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»։

  • Կիսվել: