Ֆրանսիան ողջունում է 10 հայ գերիների ազատ արձակումը, դա կարևոր ժեստ է Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳՆ
Տասը հայ ռազմագերիների ազատ արձակումը Բաքվի կողմից կարևոր ժեստ է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ֆրանսիան ողջունում է դեկտեմբերի 19-ին տասը հայ գերիների ազատ արձակումը։ Դա կարևոր ժեստ է Ադրբեջանի կողմից՝ ուղղված լարվածության թուլացմանն ու կողմերի միջև վստահության վերականգնմանը՛՛:
Նշվում է նաև, որ Փարիզը նաև ողջունել է ԵՄ-ի մասնակցությունն այդ նպատակին հասնելու գործում՝ նշելով, որ իրենք ՛՛շարունակելու են Հայաստանին և Ադրբեջանին մղել երկխոսության՛՛: