շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները

Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները

Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները։ Այս մասին գրված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկորբլոգում։

«Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաև ստատուս քվոյի ցանկացած փոփոխության համար»։

Նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքի հետ և շարունակելու է ամենայն ուշադրությամբ հետևել իրավիճակին։

  • Կիսվել: