ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ֆրանսիան ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Ֆրանսիան ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի թվի ավելացման կապակցությամբ։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ անդրադարձ է եղել սահմանային վերջին միջադեպին, երբ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից 6 հայ զինվորներ են գերեվարվել։

Ֆրանսիայ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել է զերծ մնալ սադրանքներից: Երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է անցկացվեն կողմերի միջև բանակցությունների շրջանակներում՛՛:

Նշվում է նաև, որ իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի առանց հետագա ռազմական գործողությունների:

  • Կիսվել: