չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հրամանագիր են ստորագրել Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի նշանակման վերաբերյալ։

«Թվիթեր»-ի իր միկրոբկոգում Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը տեղեկացրել է, որ արտաքին գործերի գծով ավագ խորհրդական Օլիվիե Դեկոտինին 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Ջորկաեֆը նաև տեղադրել է հրամանի լուսանկարը։

 

  • Կիսվել: