կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ֆրանսիան Հայաստանին պատրաստում է պատերազմի». Ալիև

«Ֆրանսիան Հայաստանին պատրաստում է պատերազմի». Ալիև

Ալիևը Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին ՛՛զինելու համար՛՛, իբրև թե Հայաստանը, նրա խոսքով, պատրաստվում է պատերազմի:

՛՛Հայաստանին զինելու փորձերը նպատակ ունեն մեզ պահել մշտական ճնշման տակ՛՛,-ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա հավելել է, որ Ֆրանսիայի քաղաքականությունն իբրև թե ՛՛նպաստում է տարածաշրջանում լարվածության սրմանը՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովն ասել էր. ՛՛Ֆրանսիան դուրս է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից՛՛:

 

 

  • Կիսվել: