երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման հարցում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման հարցում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյին եղել է հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանում։

Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ»:

  • Կիսվել: