շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ֆրանսիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի՝ ՄԱԿ ԱԽ-ի միջոցով կարգավորման օգտին. Ելիսեյան պալատ

Ֆրանսիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի՝ ՄԱԿ ԱԽ-ի միջոցով կարգավորման օգտին. Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։

Ելիսեյան պալատը, մասնավորապես, ընդգծել է.

«Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն էր հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: