հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ալիև

Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ալիև

Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
 
«Պրահայում (հոկտեմբերի 6) հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հարցազրույցում քննադատել է Ադրբեջանին և մեզ մեղադրել մի բանում, որը մենք չենք արել։ Դրան հաջորդեց Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձեւը (նոյեմբերի 15), որը բացարձակապես անընդունելի է և վիրավորական։ Հետո եղավ Ֆրանսիայի Ազգային ժողովի հերթական հակաադրբեջանական բանաձևը, հետո Ֆրանսիայի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով մեզ վրա հարձակվելու փորձ։ Դա անընդունելի է, քանի որ Ֆրանկոֆոնիան մարդասիրական կազմակերպություն է», - ասել է Ալիևը։
 
Նրա խոսքով՝ «հաշվի առնելով այս ամենը՝ պարզ է, որ Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին»։
 
«Եվ դա ոչ թե մեր, այլ նրանց մեղքն է, քանի որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը երբևէ պաշտոնապես որևէ կողմի օգտին հանդես չեն եկել: Սա նշանակում է, որ դեկտեմբերի 7-ի հանդիպումը (Բրյուսելում Փաշինյանի հետ) չի կայանա։ Եվ մենք կդիտարկենք այլ այլընտրանքներ:
Տեսնենք, թե ով և ինչ հարթակում հանդես կգա որպես միջնորդ», - ասել է Ադրբեջանի նախագահը։

  • Կիսվել: