երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«ֆրանսիական կողմի կանխակալ կարծիքները, Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևերը չեն նպաստում Բաքվի ու Երևանի միջև խաղաղ գործընթացին». Բայրամով

«ֆրանսիական կողմի կանխակալ կարծիքները, Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևերը չեն նպաստում Բաքվի ու Երևանի միջև խաղաղ գործընթացին». Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բուայոնի հետ, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները:

՛՛Հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանաֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության օրակարգը եւ այլ հարցեր:

Նախարարը նշել է, որ ֆրանսիական կողմի կանխակալ կարծիքները, Ֆրանսիայի խորհրդարանի բանաձեւերը վնասում են ադրբեջանաֆրանսիական հարաբերություններին եւ չեն նպաստում Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղ գործընթացին՛՛,-ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ հաղորդվում է նաեւ, որ, խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, Ջեյհուն Բայրամովը Բուայոնին տեղեկացրել է վերոնշյալ գործընթացը խթանելու համար ադրբեջանական կողմի ձեռնարկած քայլերի եւ նախաձեռնությունների մասին

Նշվում է նաեւ, որ ադրբեջանցի նախարարը Ֆրանսիայի դեսպանի ՛՛ուշադրությունն է հրավիրել հայկական կողմի սադրանքների ու սպառնալիքների վրա՛՛:

 

 

  • Կիսվել: