ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիացի պատգամավորները գալիս են Հայաստան, որպեսզի բարձրացնեն աշխարհի տեղեկացվածությունը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ֆրանսիացի պատգամավորները գալիս են Հայաստան, որպեսզի բարձրացնեն աշխարհի տեղեկացվածությունը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի նախագահ Էնն-Լորենս Պիտելը իր և Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն Պիվելի նկարներ է հրապարակել օդանավից, նշելով, որ իրենք ուղևորվում են Հայաստան՝ աջակցելու հայերին։

«Ես կմնամ Հայաստանում մինչև շաբաթ՝ անհանգստանալով Ադրբեջանի կողմից Արցախի մեկամսյա շրջափակմամբ։ Այցը շատ հագեցած է լինելու, մեր նպատակն է բարձրացնել համաշխարհային տեղեկացվածությունը այս կոնֆլիկտի շուրջ և հասնել Հարավային Կովկասում տևական խաղաղության»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: