հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024

Ֆրանսիա է գործուղվում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթով Ֆրանսիա է գործուղում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին:

Որոշման մեջ ասվում է.

« Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2022 թվականի ապրիլի 3-9-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն

(Փարիզ և Բորդո)՝ արդարադատության համակարգում փորձի փոխանակման շրջանակներում կայանալիք այցին մասնակցելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  • Կիսվել: