հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆինանսների փոխնախարարն ու ՎԶԵԲ պատվիրակության անդամները քննարկել են հաջորդ տարի Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպչական աշխատանքները

Ֆինանսների փոխնախարարն ու ՎԶԵԲ պատվիրակության անդամները քննարկել են հաջորդ տարի Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպչական աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Այցի նպատակն էր ներկայացնել ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային գործող տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին իր պաշտոնավարման ընթացքում հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար:

Շնորհավորելով Ալկիս Բրիենիոս Դրակինոսին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը մաղթել է արգասաբեր գործունեություն, որը, վստահաբար, կնպաստի Հայաստան-ՎԶԵԲ գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Հատկանշական է, որ Ալկիս Բրիենիոս Դրակինոսը ՎԶԵԲ երևանյան գրասենյակի առաջին ղեկավարն է և պաշտոնավարել է 1999-2000թթ.:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի աջակցությամբ ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հաջորդ տարի Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպչական աշխատանքներին:

  • Կիսվել: