ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆինանսների նախարարության ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է՝ հասնելով 4-ի

Ֆինանսների նախարարության ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է՝ հասնելով 4-ի

Ֆինանսների նախարարությունը ծառայողական մեքենաների թիվը 16-ով կրճատել է՝ 20-ից դարձնելով չորսը, այսիր Հանքավանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով, նախարարության բազմաթիվ մեքենաներից այսօր նախարարությանը ծառայում է ընդամենը չորս ծառայողական ավտոմեքենա: Ավելին, պետական գանձապետարանը, որը տարածք էր վարձակալում նախկինում, այժմ տեղափոխվել է նախարարության տարածք և դրա արդյունքում տարեկան չեն վճարի 120 միլիոն դրամ վարձակալության գումարը:

Ըստ նախարարի, բացի գանձապետարանի տարեկան 120 միլիոն դրամը, որն այլևս չեն վճարի, պահպանվել է նաև միայն մեկ մեքենայի պահպանման տարեկան համար կազմող ծախսը՝ 1,2 միլիոն դրամ: Ատոմ Ջանջուղազյանը նաև ասաց, որ ֆիննախը հրաժարվել է իր ԾԻԳ-ից՝ ծրագրերի իրականացման գրասենյակից եւ առաջարկում է մյուս գերատեսչություններին էլ հրաժարվել ԾԻԳ-երից:

Նախարարի խոսքով, ԾԻԳ-երի գոյությունն ընդհանրապես արդարացված չէ.

«Բացարձակ չենք կարողանում գտնել այդպիսի հիմնավորում, որ անհրաժեշտ է նրանց գոյությունը, աննշան է դարձել նրանց գործառույթը»:

  • Կիսվել: