Ֆեյսբուքն արգելափակել է Նարեկ Կարապետյանի էջը
Այսօրվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցում արգելափակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի էջը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները գտնում են, որ էջը արգեափակվել է իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամների և համակիրների բողոքի հիման վրա։
Սակայն ըստ Ֆեյսբուքի պաշտոնական բացատրության՝ էջի արգելափակման պատճառը «աուտենտիկ համակարգված պահվածքն» է, այսինքն՝ Մետան նկատել է, որ Կարապետյանի էջում շատ ակտիվ են ֆեյք օգտատերերը, որոնք հիմնականում լայքում և դրվատական մեկնաբանություններ էին թողնում նրա գեներացրած կոնտենտի տակ։


