չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը:Խ որհրդակցության նպատակն էր աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել աշխատանքային, կարգապահական և կազմակերպչական բազմաթիվ հարցեր:

Խորհրդակցությանը նախարարը նախանշեց նաև Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները և հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին՝ մինչև տարեվերջ ավարտին հասցնել բոլոր այն աշխատանքները, որոնք առաջնային լուծում և ուշադրություն են պահանջում:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց առկա խնդիրների և կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցել իրեն՝ նշելով կոնկրետ ժամկետներ:

Արվել և արվելու է ամեն ինչ, ամեն դրականը աշխատանքում և աշխատողների համար, միևնույն ժամանակ բոլորից պահանջվում է խստագույնս՝ աշխատանքային պարտավորությունների կատարմանն ու կարգապահությանն ուղղված:

  • Կիսվել: