չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Փետրվարի 6-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը ողջունելով հյուրին, իր խոսքում կարևորեց արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ղազախական կապերի ամրապնդումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԱԻ ոլորտում հայ-ղազախական համագործակցության նոր հնարավոր ուղղությունների, ՀՀ ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին առնչվող հարցերի վերաբերյալ:

Հայ-ղազախական համագործակցությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, ինչպես նաև ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի և ԱՊՀ ԱԻ հարցերով միջպետական խորհրդի շրջանակներում:

  • Կիսվել: