հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում․ Չավուշօղլու

F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում․ Չավուշօղլու

Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ 

«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Մենք դիտարկել ենք Թուրքիային F-16 ինքնաթիռների մատակարարելու հարցը։ Բանակցությունները դրական շարունակվում են»,-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ասել է Չավուշօղլուն:

  • Կիսվել: