չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար. Ալիև

Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար. Ալիև

Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ բաքվում հանդիպմանը:

Ալիևը նախօրեին հրապարակված Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը որակել է որպես փոխադարձ քաղաքական կամքի դրսևորում՝ նպաստելու փոխադարձ խաղաղության օրակարգին և կարգավորելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչն էլ ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման գործընթացներին։

  • Կիսվել: