չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվրոպայի խորհուրդը պետք է աշխատի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ․ Միյատովիչ

Եվրոպայի խորհուրդը պետք է աշխատի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ․ Միյատովիչ

Եվրոպայի խորհուրդը պետք է աշխատի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

«Ես խորհուրդ եմ տալիս Եվրոպայի խորհրդին ուժեղացնել իր գործունեությունը երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Դ. Միյատովիչը։

Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է աշխատեն վերականգնել խաղաղությունը՝ հիմնված մարդու իրավունքների հարգման վրա՝ անկախ էթնիկական և ազգային պատկանելությունից։

«Միջազգային կազմակերպությունների գործունեությունը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե երկու կողմերը համագործակցեն և միասին աշխատեն հանուն խաղաղության»,- եզրափակեց նա։

  • Կիսվել: